Որոնել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՐՈԳՐԵՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Xachatryan

Պրոգրոս համալսարանի ռեկտոր

Ռաֆիկ Խաչատրյան

(փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) 
 

Գյումրիի Պրոգրես համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին: Այն Հայաստանի Հանրապետության առաջին մասնավոր բուհերից է, իսկ Շիրակի մարզում՝ առաջինը:

Համալսարանը պետականորեն լիցենզավորված և հավատարմագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ լիցենզիա № 002, 24.08.2000, № 161-164, 27.11.2002, Կ-XX-000033, 15.05.2005, պետական հավատարմագիր № 006, 03.09.2001, № 200, 13.04.2007 № 104-108, 06.08.2004, № 123, 28.10.2004, № 192-199, 13.04.2007:

Համալսարանում ուսուցումը կազմակերպվում է հետևյալ կրթական ծրագրերով.

1. Բակալավրատ 
Բակալավրատում կարող են սովորել միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթությամբ անձինք: Ուսման տևողությունը առկա բաժնում` 4 տարի (Ստոմատոլոգիա մասնագիտությամբ՝ 5 տարի), հեռակա բաժնում` 5 տարի: Շրջանավարտներն ստանում են բարձրագույն կրթության պետական դիպլոմ բակալավրի որակավորման աստիճանով:

2. Մագիստրատուրա 
Մագիստրատուրայում կարող են սովորել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձինք: Ուսման տևողությունը` 2 տարի: Շրջանավարտներն ստանում են բարձրագույն կրթության պետական դիպլոմ մագիստրոսի որակավորման աստիճանով:

3. Բժշկական քոլեջ 
Բժշկական քոլեջում կարող են սովորել հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանի բազայով) անձինք` 3-4 տարի ուսման տևողությամբ և միջնակարգ (լրիվ ընդհանուր) կրթությամբ անձինք` 2-3 տարի ուսման տևողությամբ: Շրջանավարտներն ստանում են միջին մասնագիտական կրթության պետական դիպլոմ կրտսեր մասնագետի որակավորման աստիճանով և ունեն պետական համանուն քոլեջներին հավասար իրավունք:

4. Բազային դպրոց 
Բազային դպրոցն իրականացնում է հանրակրթական ուսուցում միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ծրագրով` ռուսերենի, անգլերենի և համակարգչային օպերատորության խորացված թեքումով: Դասարաններում աշակերտների թիվը սահմանվում է 12-ից ոչ ավելի: Ցանկության դեպքում աշակերտներն ստանում են նաև երաժշտական կրթություն:

Բակալավրատում, մագիստրատուրայում և բժշկական քոլեջում տարվում է համակարգչային տեխնիկայի և անգլերեն լեզվի խորացված ուսուցում: Ուսանողները կարող են ստանալ լրացուցիչ կրթություն ԷՀՄ օպերատորի և օտար լեզվի թարգմանչի որակավորումով, որի համար տրվում է համապատասխան վկայական: