Պրոգրես Համալսարան

Տարիների Հաջողությունները

Համալսարանը 20 տարիների ընթացքում և նրա զարգացման հեռանկարները

Գյումրիի Պրոգրես համալսա-րանը Հայաստանի Հանրապետու-թյան առաջին մասնավոր բուհերից է, իսկ Շիրակի մարզումª առաջինը: Համալսարանը կազմակերպվել է 1990թ. սեպտեմբերին Երևանի Պրոգրես-ինժեներ տնտես-աիրավաբանական համալսարանի մասնաճյուղի կարգավիճակով: 1995թ. հուլիսի 13-ին համալսարանը ստացել է ինքնուրույն բուհի կարգավիճակ Տնտեսաիրավական համալսարան անվանունով: 1996թ. հուլիսի 4-ից համալսարանը վերանվանվել է Պրոգրես-Համալսարան և գործում է արտադրական կոոպերատիվ կազմակերպա-իրավական ձևով:

Համալսարանի ստեղծման առաջին օրվանից ռեկտորն է Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի թղթակից-անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Զարզանդի Խաչատրյանը: Նա միաժամանակ հանդիսանում է Պրոգրես համալսարան արտադրական կոոպերատիվի նախագահը:
Համալսարանի ուսումնական գործընթացը կազմակերպվել է 1990-1991 ուստարում Գյումրիի թիվ 32 միջնակարգ դպրոցի շենքում վարձակալական հիմունքներով: Այդ ուսումնական տարում համալսարանի առաջին կուրս են ընդունվել 108 ուսանեղներ իրավագիտություն եւ տնտեսագիտություն մասնագիտությունների գծով: ՈՒսումնական պարապունքները սկսվել են 1990թ. հոկտեմբերի 15-ին: Պրոֆեսորադասախոսական անձնակազմը ձևավորվել է Գյումրիի պետական բուհերից, այլ կազմակերպություններից հրավիրված դասախոսական աշխատանքի փորձ ունեցող մասնագետներով, դասախոսներ են հրավիրվել նաև Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանից:
Իր գործունեության առաջին իսկ օրվանից համալսարանում հետևողական աշխատանք է տարվել ուսումնանյութական բազայի ստեղծման, որակյալ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ձևավորման, ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ: Այդ գործում համալսարանը սերտորեն համագործակցել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի, Գյումրիի պետական բուհերի, Հանրապետության և Ռուսաստանի մի շարք բուհերի հետ: Համալսարանը սերտորեն համագործակցել է Վրաստանի հայկական բուհերի՝ Երևանի տնտեսագիտական համալսարանի Ախալքալակի և Բոգդանովկայի մասնաճյուղերի հետ, նրանց օգնել է ուսումնական գործընթացի կազմակերպական գործում:

Շատ կարճ ժամանակահատվածում համալսարանը ստեղծեց իր սեփական ուսումնական բազան՝ Գյումրիի հյուսիս-արևմտյան հատվածում ձեռք բերելով երկու փայտաշեն մասնաշենքեր, որոնք ձևափոխվեցին և հարմարեցվեցին ուսումնական գործընթացի կազմակերպման համար: Դա հնարավորություն տվեց 1990-91 ուստարվա երկրորդ կիսամյակը սկսելու սեփական ուսումնական մասնաշենքում և լավ նախադրյալներ ստեղծելու հաջորդ ուսումնական տարվա գործընթացի արդյունավետ կազմակերպման համար:
1991-92 ուստարում ուսանողների ընդունելությունը կազմակերպվեց նաև Ֆինանսներ և վարկ և Հոգեբանություն մասնագիտություններով: Համալսարանի առաջին կուրս ընդունվեց 230 ուսանող: 1991ուսումնական տարում համալսարանի առաջին և երկրորդ կուրսերում սովորում էր 330 ուսանող:
1993-94 ուստարում համալսարանը տվեց իր առաջին՝ թվով 97 շրջանավարտները Իրավագիտություն և Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունների գծով: Ավարտական քննությունները կազմակերպվեցին Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում: Մասնագիտական ավարտական քննական հանձնաժողովների կազմում ընդգրկված էին նաև համալսարանի դասախոսները: Այդ հանձնաժողովների արդյունքների ամփոփման գնահատականը տրվեց համալսարանի մասնագետների պատրաստման որակի վերաբերյալ:
1994-95թթ. որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին համալսարանի ուսումնանյութական բազայի զարգացման ուղղությամբ: Գյումրիի Թբիլիսյան խճուղու վրա (Թբիլիսյան խճուղի 40ա) ձեռք բերվեց 3 հարկանի քարաշեն վթարային շենք (որը նախկինում հանդիսանում էր Գյումրիի տրիկոտաժի ֆաբրիկայի հանրակացարան)՝ կից ընդարձակ հողատարածքով: Կատարվեց վթարային շենքի ամրացումը, վերանորոգումը և հարմարեցումը ուսումնական գործընթացի կազմակերպման համար, հողատարածքի պարսպապատումը, բարեկարգումը և կանաչապատումը: Այսպիսով համալսարանը ունեցավ բուհին անհրաժեշտ ուսումնական մասնաշենք և բոլոր նախադրյալները ուսումնանյութական բազայի հետագա զարգացման և կատարելագործման համար: 1995-96ուս. տարին համալսարանը սկսեց նոր ուսումնական համալիրում:
1995-96թթ. կատարվեց համալսարանում գործող մասնագիտությունների վերալիցենզավորումը և նոր մասնագիտությունների լիցենզավորումը: Գործող 4 մասնագիտություններին ավելացան նոր մասնագիտություններ՝ Ժուռնալիստիկա, Օտար լեզու և Քիմիա-կենսաբանություն:

1996-97ուստարում համալսարանին կից ստեղծվեցին բժշկական քոլեջ՝ մանկաբարձական գործ, քույրական գործ, ատամնատեխնիկական գործ և դեղագործություն մասնագիտություններով: Քոլեջի համար կառուցվեց նոր երկհարկանի ուսումնական մասնաշենք:
1997-99թթ. համալսարանն ավարտեց ուսումնական համալիրի շինարարությունը: Կառուցվեց միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադահլիճ՝ կից լողավազանով և սաունայով, երկհարկանի հյուրանոցային մասնաշենք հրավիրվող դասախոսների համար, ստոմատոլոգիական կլինիկա, ընդարձակ և հարմարավետ նիստերի դահլիճ՝ 250 տեղով: Կատարվեց համալսարանի ողջ համալիրի ռադիոֆիկացումը: Զգալի աշխատանք կատարվեց ուսումնական գույքի և սարքավորումների, ուսուցման տեխնիկական միջոցների, համակարգիչների և գրականության հարստացման ուղղությամբ: Ձևավորվեցին մի շարք ուսումնական լսարաններ և լաբորատորիաներ, համակարգչային լսարան, գրադարան և ընթերցասրահ:
2000թ. համալսարանում լուրջ միջոցառումներ ձեռնարկվեցին ուսումնական գործընթացի կատարելագործման ուղղությամբ: Կրթության և գիտության նախարարության կրթական չափորոշիչներին համապատասխան մշակվեցին նոր ուսումնական պլաններ և ուսումնական գործընթացին առնչվող փաստաթղթեր: Մի շարք բարելավումներ կատարվեցին ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսուցման արդյունավետության և մասնագետների պատրաստման որակի բարձրացման գործում:
2000թ. համալսարանին կից կազմակերպվեց բազային դպրոց:
2000թ. համալսարանը սկսեց բակալավրիատի մասնագիտությունների պետական հավատարմագրման գործընթացը, որը հաջողությամբ ավարտվեց 2001թ. 5 մասնագիտությունների պետական հավատարմագրումով:
2004թ. լիցենզավորված մասնագիտությունների ավելացման պատճառով համալսարանի N006 պետական հավատարմագիրը ետ վերցվեց և 2004թ. օգոստոսի 6-ին փոխարինվեց առանձին մասնագիտությունների պետական հավատարմագրով՝ N104 (Կենսաքիմիա), N105 (Հոգեբանություն), N106 (Իրավագիտություն), N107 (Ժուռնալիստիկա), N108 (Ֆինանսներ և վարկ):
2004թ. կատարվեց 0233 (Օտար լեզու) մասնագիտության հավատարմագրումը (պետական հավատարմագիր N123, 28.10.2004): 2007թ. մարտին հավատարմագրվեցին բակալավրիատի 0331 և 0312 մասնագիտությունները, մագիստրատուրայի 0604 և 0204 մասնագիտությունները և բժշկական քոլեջի 0402, 0405, 0406, 0416 մասնագիտությունները:
Այսպիսով, համալսարանի բակալավրիատը ամբողջությամբ հավատարմագրված է ճանաչվում (10 լիցենզավորված մասնագիտություններից հավատարմագրված են 8-ը՝ 80,0%): Հավատարմագրված է բժշկական քոլեջը (4 լիցենզավորված մասնագիտություններից հավատարմագրված են 4-ը՝ 100,0%): Հավատարմագրված են մագիստրատուրայի 2 մասնագիտություններ: Հավատարմագրեր N190-200, 13.04.2007: Հրամաններ N 289-Ա/Ք, N 290-Ա/Ք, N 288-Ա/Ք 13.04.2007:
2005 թվականից համալսարանի մագիստրատուրայի, բակալավրիատի և բժշկական քոլեջի ուսումնական գործընթացը կազմակերպվում է կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նոր պետական կրթական չափորոշիչներով: Բոլոր մասնագիտությունների ուսումնական պլանները վերամշակվել են ըստ այդ պետական կրթական չափորոշիչների:

2006-2007թթ համալսարանում որոշակի աշխատանք է կատարվել բարձրագույն կրթության համաեվրոպական միասնական տարածքում ինտեգրվելու, Բոլոնիայի հռչակագրի դրույթների ներդրման ուղղությամբ: 2008-2009թթ համալսարանի ուսումնական գործընթացը կազմակերպվել է ուսուցման կրեդիտային համակարգով, որը էապես տարբերվում է ուսուցման նախկին համակարգից և հնարավորություն կտա համալսարանն ընդգրկելու բարձրագուն կրթություն Եվրոպական տարածքում ուսանողների կրթական արդյունքների արժևորման, շնորհված որակավորումների և դիպլոմների փոխադարձ ճանաչման, բուհից բուհ փոխադրման միատեսակության ապահովման նպատակին:

2004թ. սեպտեմբերին Գյումրիի կենտրոնում (Տիգրան Մեծի 1) շահագործման հանձնվեց համալսարանի նոր ուսումնական մասնաշենքը: Մասնաշենքը ժամանակակից բուհական կառույց է և ձևավորված է գեղագիտական բարձր ճաշակով: Այդ մասնաշենքի շահագործումով համալսարանի ուսումնանյութական բազան զգալիորեն բարելավվեց: Համալսարանում գործում են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ լսարաններ, ուսումնական կաբինետներ և լաբորատորիաներ, որոնք հագեցված են ժամանակակից ուսումնական գույքով ու սարքավորումներով, հարուստ գրադարան և ընթերցասրահ, միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադահլիճ լողավազանով և սաունայով, լավ կահավորված նիստերի դահլիճներ, ուսանողական սրճարան, հանգստի սենյակներ, հյուրանոց, պատճենահանման և գրենական պիտույքների սրահ: Համակարգչային կաբինետում տեղադրված են 32 ժամանակակից համակարգիչներ, որոնք հնարավորություն են տալիս բարձր մակարդակով կազմակերպել ուսանողների համակարգչային ուսուցումը: Համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները ուսումնական գործընթացը և ուսանողների հանգիստը արդյունավետ ձևով կազմակերպելու համար:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական պոտենցիալը հնարավորություն է ընձեռում գիտահետազոտական աշխատանքների հետագա բարելավման և կատարելագործման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում դասախոսների գիտահետազոտական աշխատանքները որոշակի ուղղություններով և թեմատիկայով կազմակերպելու, հանրապետության արդի պահանջներից բխող պրոբլեմային գիտահետազոտական ուսումնասիրությունների և համապատասխան գիտահետազոտական լաբորատորիաներ կազմակերպելու ուղղությամբ:
Համալսարանում գործում է իրավաբանական կլինիկա, որի գործունեությունը ֆինանսավորում է USAID ծրագիրը և կոորդինացնում է Ամերիկյան իրավաբաննների ընկերակցության Հայաստանյան գրասենյակը:
Կլինիկայում իրավաբանական ֆակուլտետի ուսանողները դասախոսների օգնությամբ անվճար խորհրդակցություն են իրականացնում Շիրակի մարզի սոցիալապես անապահով ազգաբնակչության համար:
Համալսարանը հանդիսանում է հանրապետության միակ մասնավոր բուհը, իսկ Շիրակի մարզում միակ բուհը, որ պետական պատվերով իրականացնում է Շիրակի մարզի քաղաքացիական ծառայողների` կրտսեր, առաջատար և գլխավոր մասնագետների վերապատրաստում Հանրապետության քաղաքացիական խորհրդի ծրագրով:
2006թ գործում է համալսարանի Արթիկի, 2007թ. Սպիտակի, իսկ 2009թ. Երևանի բաժանմունքները` Ախալքալակի Նինոծմինդայի ուսումնախորհրդատվական կետերը:
Համալսարանը սերտ կապեր է հաստատել հանրապետության և արտասահմանյան մի շարք բուհերի հետ: Կատարվում է գիտահետազոտական և ուսումնամեթոդական ծրագրերի փոխանակում, առաջավոր փորձի ներդրում, ուսանողների փոխանակում և այլն:
2006թ. Արմէկո ակադեմիայի անդամ է, որի միջոցով գործում են բուհական համագործակցության բոլոր ծրագրերը: Համալսարանը սերտորեն համագործակցում է ՙԿիլիկիա՚ քոլեջի հետ, կատարում է ուսանողների և դասախոսների փոխանակում:
2010թ. համալսարանը տվել է իր 17-րդ շրջանավարտը: Շրջանավարտների մեծ մաս աշխատում է մասնագիտությամբ: Բազմաթիվ շրջանավարտներ աշխատում են արտասահմանյան երկրներում: Շրջանավարտների աշխատանքային գործունեության և մասնագիտական գիտելիքների վերաբերյալ ստացվել են բազմաթիվ դրական կարծիքներ:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական համագործակցություն կրթական ոլորտում Մանրամասն


ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Հ.Հ, ք.Գյումրի 3101 փ.Տիգրան Մեծ 1
Հեռ. (0312)55180, 57735
Հեռ. և ֆաքս (0312)58603
Էլ.փոստ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Հեղինակային իրավունքները պատկանում են՝ © 2012 Պրոգրես Համալսարան. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Designed by G-hoster.com.