Պրոգրես Համալսարան

Համալսարանի հենակետային դպրոց-վարժարան

Գյումրիի ՊՐՈԳՐԵՍ համալսարանի հենակետային դպրոց-վարժարանի հիմնադիրն է ՊՐՈԳՐԵՍ համալսարանը:

school

Նպատակային էր հանրակրթական և բուհական ընդունելության քննությունների ծրագրերի յուրացման հիման վրա սովորողների անհա-տականության ձևավորումը, նրանց նախապատրաստումը ինքնուրույն կյանքին ու աշխատանքի, հասարակական համակեցություն, մասնագիտական կրթական ծրագրերի գիտակցական ընտրության և դրանց հետագա յուրացման հիմքերի ստեղծում, քաղաքացիության և հայրենասիրության դաստիարակում:
Դպրոցը հիմադրվել է 2000 թվականին: Դպրոցն իրականացնում է տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ լրիվ ընդհանուր կրթական ծրագիր: Դպրոցն իր արջև խնդիր դրեց միջնակարգ կրթության պետական հանրակրթական ծրագրերի իրականացումը օտար լեզուների խորացված ուսուցմամբ:
Դպրոցն ունի 10 տարվա կենսագրություն: Այս կրթահամալիրը, որին սովորողներն ու ծնողները ու մենք բոլորս անվանում ենք ՊՐՈԳՐԵՍԸ մի թանկ ու հարազատ, ինչպես նաև կարևոր բառ իր պրոգրեսն է ապրել 10 տարիների ընթացքում:
Մենք մեր երեխաներին` որպես թանկ ժառանգություն, փոխանցել ենք, կփոխանցենք և փոխանցելու ենք մեր սկզբունքայնությունը, գիտելիքն ու հաստատակամությունը:
Եղել ենք ու ամեն պահին կլինենք նրանց կողքին: Մենք զբաղվել և զբաղվելու ենք առաջնակարգ աշխատանքով, ծավալելու ենք ստեղծագործական, հետազոտական աշխատանք: Մեր կրթօջախը 3-րդ հանրապետության ծնունդն է, որն ունի մեծ նշանակություն. այնտեղ անհատի ազատությունը, նրա իրավունքների հարգումը, անհատական պատասխանատվությունը օրենքով մեզանից յուրաքանչյուրի էությունն է:
Մենք աշխատում ենք զարգացնել մարդասիրություն, ամրապնդել համամարդկային ու ազգային արժեքների զուգորդման անհատի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների հիման վրա հիմնված դպրոցի գործունեությունը: Մենք ձևավորել ենք սեր ու պատկառանք ազգային ու պետական ավանդույթների, արժեքների և խորհրդանիշների հանդեպ:

school1

Մեր առաջին սաներն արդեն շրջանավարտներ են, որոնց հետ մեծացել է նաև դպրոցն իր հաջողություններով: Մեր կարծիքով այսօր Հայաստանի դպրոցները քաղաքացի ձևավորվելուց բացի պետք է լուծեն նաև համաշխարհային աշխատանքային շուկայում մրցունակ մասնագետ պատրաստելու իրենց բաժին խնդիրը: Եվ մեր փորձը թույլ է տալիս, որ ոչ պետական դպրոցը կարող է միջազգային չափանիշներով ընդունելի նորամուծություններ անել և կրթության որակով մրցակցել աշխարհի լավագույն դպրոցների հետ: Դրա վառ օրինակն է 2009թ-ին 11-րդ դասարանի Վահան Աբրահամյանի անցումը մրցության 3 փուլերը, մեկնումը ԱՄՆ-ի Սիրաքյուզ քաղաքը: Բայց սա դեռ սկիզբն է: 2004թ-ին 4-րդ դասարանցիները սկսեցին իրենց ակտիվ մասնակցությունը քաղաքային օլիմպիադաներին` բերելով բազմաթիվ հաղթանակներ:
Ամբողջ մարզից հայ գրականության առաջին քաղաքային մարզային փուլերում 8-րդ դասարանի աշակերտ Վահան Աբրահամյանը, տանելով փայլուն հաղթանակ, մասնակցեց հանրապետական օլիմպիադային 10-րդ դասարանցիների հետ, մասնակցեց և հաղթեց: Մեր բոլոր հաջողություններով, ինչու չէ ոգևովորվել և ամեն հարցով մեզ օգնել, սատար է կանգնել համալսարանի ռեկտոր Ռ. Խաչատրյանը և դասախոսական անձնակազմը:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական համագործակցություն կրթական ոլորտում Մանրամասն


ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Հ.Հ, ք.Գյումրի 3101 փ.Տիգրան Մեծ 1
Հեռ. (0312)55180, 57735
Հեռ. և ֆաքս (0312)58603
Էլ.փոստ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Հեղինակային իրավունքները պատկանում են՝ © 2012 Պրոգրես Համալսարան. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Designed by G-hoster.com.