Поиск

Տնտեսագիտական ֆակուլտետ

1990 թվականին կարծես ժամանակաի պահանջով համալսարանում բացվեց տնտեսագիտական ֆակուլտետը, սկզբում ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում հետո ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, որտեղ սովորել և ավարտել են 1057 դիպլոմավորված մասնագետներ: 2007 թվականին հավատարմագրվեց ֆակուլտետի Ֆինանսներ և վարկ մասնագիտության մագիստրատուրան: 

tntes.png

Պրոգրես համալսարանի տնտեսագիտական

ֆակուլտետի դեկան Սիրվարդ Մովսիսյան

 

Ֆակուլտետում շարունակ կատարվում են ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքներ նոր պետական կրթական չափորոշիչներին համապատսախան: Ֆակուլտետի դասախոսների կողմից հրատարակվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ, գիտական մենագրություններ և հոդվածներ: Այդ ամենը կատարվում և փոխանցվում է ուսանողներին, ովքեր ուսումնառությունից հետո կարողանում են մասնակցելով տարբեր մրցույթների աշխատանքային տեղ ունենալ մեր քաղաքում, մարզում և այլ երկրներում: Ունենք բազում օրինակներ և կապեր այն շրջանավարտների հետ, ովքեր ներկայումս աշխատում են բավականին պատասխանատու պաշտոններում: Օրինակ` Նալբանդյան Անահիտը Բեյքեր Թիլլի Արմենիա ՓԲԸ Շիրակ մ/ճ. ավագ մասնագետ է:  
Թոմիկ Վարժապետյանը` Արդշինինվեստբանկ ՓԲԸ Հյուսիսային տարածաշրջանի տարածքային վաչության պետն է:  
Արթուր Կիրակոսյանը` Պրոգրես-Աուդիտ ՓԲԸ հիմնադիր գլխավոր տնօրենն է:

Արտյոմ Պետրոսյանը` Արարատ բանկ ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի կառավարիչն է: Նրա 2 երեխաները ներկայումս սովորում են հենակետային դպրոց վարժարանում:  
Աշոտ Դրեմյանը Հայ Բիզնես Բանկ-ի Գյումրիի մասնաճյուղի կառավարչի տեղակալն է:  
Սևակ Հովսեփյանը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական համակարգի ներքին աուդիտի վարչությունում առաջատար մասնագետ է:  
Ռուդիկ Սարգսյանը Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի տեղակալն է:  
Զարզանդ Խաչատրյանը ՀՀ վերահսկիչ պալատի առաջատար մասնագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու:  
Ունենք շրջանավարտներ, ովքեր իրենց աշխատանքային գործունեությունը ծավալել են արտերկրում:  
Ֆակուլտետում բավականին հագեցված է նաև ուսանողական կյանքը: Կազմակերպվում են մասնագիտական բանավեճեր, տարբեր ուսանողական միջոցառումներ: Այսինքն, ուսանողական կյանքը եռում է ֆակուլտետում: