Գյումրու « Պրոգրես » Համալսարանի 2025-2026թթ ․ ուսումնական տարվա Ընդունելո ւ թյուն
Գյումրիի «Պրոգրես» Հա մալսարանը հիմնադրվել է 1990 թվականին:
Այն Հայաստանի Հանրապետության առաջին մասնավոր բուհերից է, իսկ Շիրակի մարզում՝ առաջինը:
Համալսարանը պետականորեն լիցենզավորված և հավատարմագրված է ՀՀ կառավարության կողմից՝ լիցենզիա № 005, 26.08.2014, պետական հավատարմագիր № 006, և № 200, 13.04.2007թ ․ , № 104-108, և № 192-200:
Հավատարմագրված են բակալավրի 8, մագիստրոսի 3, բժշկական քոլեջի միջին մասնագիտական ծրագրերի 4 մասնագիտություններ:
Բոլոր շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ:
Համալսարանում ուսուցումը կազմակերպվում է հետևյալ կրթական ծրագրերով.
1. ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
1. Իրավագիտություն - առկա և հեռակա
2. Ֆինանսներ - առկա և հեռակա
3. Հայոց լեզու և Գրականությւոն – առկա և հեռակա
4. Օտար լեզու և Գրականություն - առկա և հեռակա
5. Տարրական մանկավաժություն և մեթոդիկա – առկա և հեռակա
6. Հոգեբանություն – առկա
7. Լրագրություն - առկա
8. Կենսաքիմիա - առկա
«Պրոգրես» համալսարանը լիցենզավորված գործունեության թույլտվությամբ առկա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի (անընդհատ և ինտեգրված) կրթական ծրագրերով՝ բժշկական հետևյալ մասնագիտություններով
- Բուժական գործ – 6 տարի ուսուցման տևողությամբ բժշկի որակավորմամբ ( Ավելի մանրամասն https://progressuniversity.net/ )
 - Ստոմատոլոգիա - 5 տարի ուսուցման տևողությամբ բժիշկ–ստոմատոլոգի որակավորմամբ
 
Համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի ԱՌԿԱ և ՀԵՌԱԿԱ ուսուցման «Պրոգրես» համալսարանի բոլոր մասնագիտությունների համար ընդունելությունը կատարվում է «Գնահատման և Թեստավորման Կենտրոն» (ԳԹԿ) կողմից կազմակերպվող միասնական և կենրոնացված քննությունների միջոցով:
ԱՌԿԱ ԲԱԺՆԻ Դիմորդները միասնական և Կենտրոնացված ընդունելության քննություններին մասնակցելու համար, դիմումները առաջին փուլով ներկայացնում են https://dimord.am/ առցանց ս/թ Ապրիլի 15-ից մինչև մինչև Մայիսի 10-ը, 2-րդ փուլը Հունիսի 26-ից մինչև Հուլիսի 1-ը:
ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ Դիմորդները միասնական և Կենտրոնացված ընդունելության քննություններին մասնակցելու համար, դիմումները առաջին փուլով ներկայացնում են https://dimord.am/ առցանց ս/թ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 18:00-ն: Միասնական քննությունները անցկացվում են Հոկտեմբերի 20-27-ը:
2. ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ -առկա
- Իրավագիտություն
 - Ֆինանսներ
 - Հոգեբանություն
 
Ընդունելությունը կատարվում է մրցույթային հիմունքներով դիպլոմի հավելվածում նշված ՄՈԳ - ի հիման վրա և ընդունող հանձնաժողովի երաշխավորմամբ :
Փաստաթղթերը ընդունվում են ս / թ հունիսի 16- ից մինչև հուլիսի 6- ը :
Մագիստրատուրայում կարող են սովորել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձիք :
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԸ բարձր առաջադիմությամբ սովորած շրջանավատները ընդունվում են մագիստրատուրա առանց ընդունելության քննությունների և ուսման վարձի զեղչով :
-2- րդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար դիմորդները կարող են ընդունվել 2- րդ կամ 3- րդ կուրս ` հարցազրույցով :
- Ուսման վարձի 50% զեղչ է սահմանված ուսման առաջավորների և սոցիալական որոշ խմբերի ` Երկկողմանի ծնողազուկ , զոհված ազատամարտիկների , ապրիլյան պատերազմին մասնակցած և զոհված զինվորների ընտանիքի երեխաների համար :
- Միևնույն ընտանիքից երկու և ավելի ուսանողների , բանակից զորացրվածների , միակողմանի ծնողազուրկների համար 1- ին կուրսում սահմանված է 20% զեղչ :
3. Համալսարան ի Բժշկական քոլեջ , առկա
- Քույրական գործ
 - Մանկաբարձական գործ
 - Դեղագործություն
 - Ատամնատեխնիկական գործ
 
Քոլեջում ընդունելությունն իրականացվում է https://dimord.emis.am/ միասնական էլեկտրոնային հարթակում դիմումները ներկայացնելու միջոցով , մինչև Օգոստոսի 8- ը ժամը 18:00, իսկ քննությունները Օգոստոսի 9- ից 17- ը :
Քոլեջում կարող են սովորել հիմնական ընդհանուր կրթությամբ 9- րդ դասարանի բազայով անձիք 3-4 տարի տեվողությամբ և միջնակարգ ( Լրիվ ) ընդհանուր ` 2-3 տարի տեվողությամբ :
Քոլեջի բոլոր շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական կրթության պետական դիպլոմ կրտսեր մասնագետի որակավորման աստիճանով և ունեն պետական համանուն քոլեջներին հավասար իրավունք : Քոլեջի բոլոր մասնագիտությունների ուսանողները իրենց ուսումնական և արտադրական պրակտիկան անցկացնում են , որպես հիմնական բազա հանդիսացող Գյումրու « Բժշկական » կենտրոնում , նաև քաղաքի մյուս առաջատար բժշկական հաստատություններում , որը հնարավորություն է տալիս ուսանողներին սովորելու հետ զուգահեռ աշխատելու :
Քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները առանց ընդունելության քննությունների կարող են ընդունվել պետական հավատարմագրված և լիցենզավորված բուհերի համապատասխան մասնագիտությունների 2- րդ և 3- րդ կուրս :
Քոլեջի բոլոր մասնագիտությունների համար նույնպես կիրառված են բազմապիսի զեղչեր :
4. Բազային դպրոց
Համալսարանի հենակետային դպրոց-վարժարանը իրականացնում է հանրակրթական ուսուցում հետևյալ ծրագրերով:
- Տարրական ընդհանուր կրթություն 1-4 դասարաններ
 - Հիմնական Ընդհանուր 1-9- րդ դասարաններ
 - Ավագ ( Ընդհանուր հոսք ) 10-12- րդ դասարաններ
 - Միջնակարգ ( Լրիվ ) Ընդհանուր 1-12- րդ դասարաններ
 
Ուսուցումը տարվում է ռուսերենի , անգլերենի մաթեմատիկայի և համակարգչային օպերատորի խորացված թեքումով :
Առաջին դասարանցիներին տրվում է անվճար դասագրքեր : Ուսումնական պարապմունքներից հետո դպրոցում կատարվում է աշակերտների դասապատրաստում : Դասարաններում աշակերտների թիվը սահմանվում է 12- ից ոչ ավելի : Ցանկության դեպքում աշաակերտները ստանում են նաև երաժշտական կրթություն : Դպրոցում գործում են առարկայական տարբեր խմբակներ : Տարբեր առարկայական օլիմպիադաներից դպրոցն ունի մեծ հաղթանակներ : Այդ են վկայում մարզային , հանրապետական և միջազգային փուլերում ձեռք բերած մեդալներն ու դիպլոմները :
Դասարան  | 
 
  | Ուսման վճար/դրամ/  | 
I-IV  | տարրական ընդհանուր  | 120 հազար  | 
I-IX  | հիմնական ընդհանուր  | 150 հազար  | 
I –XII  | Միջնակարգ /լրիվ ընդհանուր/  | 150 հազար  | 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ Բակալավրիատ
Մասնագիտություն  | Ընդունելության Քննություններ Մրցույթային  | ՈՉ Մրցույթային  | Ուսման Վարձ (հազար դրամ)  | ||
Առկա  | Հ եռակա  | ||||
Իրավագիտություն  | ՀՊ (գ)  | ՀԼԳ ( գ ) Կամ Օտ . լ ( գ )  | 
 
 
 
  | 250 հազար  | 2 0 0 հազար  | 
Ֆինանսներ  | Մաթ (գ)  | ՀԼԳ ( գ ) Կամ Օտ . լ ( գ )  | 
 
 
 
  | 250 հազար  | 2 0 0 հազար  | 
Անգլերեն Լեզու և Գրականություն  | Անգ (գ)  | ՀԼԳ(գ)  | 
 
 
 
  | 220 հազար  | 200 հազար  | 
Հայոց Լեզու և Գրականություն  | ՀԼԳ (գ)  | Օտ.լ (գ)  | 
 
 
 
  | 220 հազար  | 200 հազար  | 
Տարրական Մանկավարժություն և Մեթոդիկա  | ՀԼԳ (գ)  | Մաթ ( գ ) Կամ Օտ . լ ( գ )  | 
 
 
 
  | 220 հազար  | 200 հազար  | 
Կենսաքիմիա  | Կենս (գ)  | Ք. (գ) կամ Ֆ. (գ)  | ՀԼԳ (գ)*  | 220 հազար  | 
 
 
 
  | 
Լրագրություն  | ՀԼԳ (գ)  | Օտ. լ (գ)  | 
 
 
 
  | 220 հազար  | 
 
 
 
  | 
Հոգեբանության  | ՀԼԳ (գ)  | Օտ.լ (գ) Կամ Կ. (գ)  | 
 
 
 
  | 220 հազար  | 
 
 
 
  | 
Բուժական Գործ  | Կենս (գ)  | Ք. (գ) կամ Ֆ. (գ)  | 
 
 
 
  | 800 հազար  | 
 
 
 
  | 
Ստոմատոլոգիա  | Կենս (գ)  | Ք. (գ) կամ Ֆ. (գ)  | 
 
 
 
  | 600 հազար  | 
 
 
 
  | 
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ Մագիստրատուրա
 
 
 
  | Մասնագիտություն  | Ուսման Վարձ ( դրամ )  | 
1  | Իրավագիտություն  | 
 250 հ ազար 
  | 
2  | Տնտեսագիտություն  | 
 25 0 հ ազար 
  | 
3  | Հոգեբանություն  | 
 250 հ ազար 
  | 
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ՝ Միջին մասնագիտական կրթական ծրագրեր
 
 
 
  | Մասնագիտություն  | Ընդունելության Քննություններ  | Ուսման Տևողությունը  | Ուսման Վարձ (դրամ)  | 
1  | Քույրական Գործ  | Կենսաբանությու ն 
 
 
  | 3-4  | 185 հ ազար  | 
2  | Մանկաբարձական Գործ  | 3-4  | 185 հ ազար  | |
3  | Ատամնատեխնիկական Գործ  | 2-3  | 185 հ ազար  | |
4  | Դեղագործություն  | 2-3  | 185 հ ազար  |