Պրոգրես համալսարանի բժշկական քոլեջ
1996 թվականին Պրոգրես համալսարանի ռեկտոր Ռ. Խաչատրյանի ջանքերով հիմնադրվեց բժշկական քոլեջը, որը հաջողությամբ գործում է մինչ օրս: Քոլեջը պատրաստում է քույրական գործ, մանկաբարձական գործ, ատամնատեխնիկական գործ և դեղագործություն որակավորմամբ կրտսեր մասնագետներ: Քոլեջում դասավանդում են Գյումրիի լավագույն բժիշկներից Սուջյան Լավրենտինª բժշկական գիտությունների թեկնածու, աշխատանքային տարիների փորձ ունեցող (աշխատել է որպես առողջապահության բաժնի վարիչ, Ավստրիական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, այժմª Բեռլին պոլիկլինիկայի վիրաբույժ), մանկաբույժ Աղաջանյան Անահիտը (Վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ), հանրահայտ բժիշկ-գինեկոլոգ Գրիգորյան Ֆելիքսը, Կարապետյան Անահիտը, դեղագետ Իվանյան Արթուրը, որի դեղատունը միաժամանակ ուսումնական բազա է դեղագործական բաժնի ուսանողների համար և ուրիշ բարձրակարգ մասնագետներ: Պրոգրես համալսարանի բժշկական քոլեջի տնօրեն Զորակ Խաչատրյան Քոլեջի մասնաշենքն ունի քիմիայի, ֆիզիկայի, անատոմիայի լաբորատորիաներ, ստոմատոլոգիական կաբինետª հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով: Գործում է նաև ատամնատեխնիկական կաբինետը: Լաբորատորիաների դիդակտիկ նյութերն ու պարագաներըª բժշկական ատլասներ, պլակատներ, մուլյաժներ, հնարավորություն են ընձեռում ուսանողներին ավելի խորն ուսումնասիրել և ըմբռնել հանձնարարվող նյութը: Քոլեջն ունի հարուստ գրադարան: Քաղաքի լավագույն հիվանդանոցներըª Մարզային հիվանդանոցը, ծննդատունը, Հոսպիտալը, թիվ 1 պոլիկլինիկան, Սան-էպիդ կայանը, ստոմատոլոգիական թիվ 2 պոլիկլինիկան, Ստելլա-Նուն ՍՊԸ դեղատունը, հանդիսանում են քոլեջի ուսումնական բազաները, որտեղ ուսանողները ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ: Դեղաgործություն ուսումնասիրող ուսանողների համար կազմակերպվում են արտադրական պրակտիկաներ, որոնք անցկացվում են Հայաստանի տարբեր մարզերում, և ուսանողն այդ ընթացքում ծանոթանում ու ուսումնասիրում է բնաշխարհի դեղաբույսերը, հավաքվում ու պատրաստվում են հերբարիումներ, որոնք հետաgայում օgտաgործվում են ուսմնական gործընթացում:
2007թ. քոլեջի 4 մասնագիտություններª ատամնատեխնիկական գործ, մանկաբաձական գործ, քույրական գործ, դեղագործություն ստացան հավատարմագրեր և լիցենզավորվեցին:
Գյումրի քաղաքի Ստելլա-Նուն ՍՊԸ, Հենրիկ Հարությունյան Ա2, Կենդանի լույս ՍՊԸ, Իտալական հիվանդանոցում աշխատում են մեր լավագույն ուսանողները, որոնց բանիմաց աշխատանքից գոհ են գործատուները:
2010-2011թթ. ուստարում քոլեջը տալիս է իր տասներկուերորդ շրջանավարտը:
Հեղինակային իրավունքները պատկանում են՝ © 2012 Պրոգրես Համալսարան. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Designed by G-hoster.com.