Պրոգրես Համալսարան

Պատվավոր դոկտորներ

Ի ճանաչումն դիետոլոգիայի և գործնական սննդաբանության ասպարեզում ձեռք բերված ձեքբերումերի ՛՛ Պրոգրես՞ համալսարանը պարոն Սվեն Դեյվիդ Մյուլլերին շնորհեց պատվավոր դոկտոր կոչում (Dr. h.c.).

Սվեն-Դեյվիդ Մյուլլերը ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 13-ին Գերմանիայի Բրաունշվեյգին քաղաքում և սննդաբանության գծով ամենաճանաչված գիտնականներից մեկն է Եվրոպայում: Նա հեղինակ է ավելի քան 200 գրքերի (հրատարակված 14 լեզուներով, ներառյալ ռուսերեն եւ լեհերեն) , ինչպես նաև դասագրքերի, դիետոլոգիայի, սննդաբանության և շաքարախտի գծով:

Սվեն-Դեվիդ Մյուլլերը Լեյբնիզ Ինստիտուտի ՄՍՀՄ-ի մամուլի եւ հաղորդակցության բաժնի ղեկավարն է, որը ներկայացնում է Բրաունշվեյգ քաղաքի / Գերմանիա/ DSMZ- ի միկրոօրգանիզմների եւ բջջային մշակույթների գերմանական հավաքածուն:

Սվեն-Դեվիդ Մյուլլերի հրատարակությունների ցանկը ներառում է ավելի քան 230 հրատարակություններ՝ տպված ազգային եւ միջազգային ամսագրերում:

Սվեն Դեյվիդ Մյուլլերը պարգևատրվել է Գերմանիայի դաշնության առաջին կարգի խաչով և Ալբերտ Շվիտցեր ընկերության առաջին աստիճանի պատվավոր կոչմամբ արվեստի եւ գիտության բնագավառում: Նա հանդիսանում է Գերմանիայի մի շարք բարեգործական ընկերությունների հիմնադիր և գործադիր խորհրդի անդամ, ինչպես նաև աջակցել է առողջ սննդի եւ դիետոլոգիայի գծով գործող մի շարք հասարակական կազմակերպություններին, օրինակ Bonner Fördervereinfür Diätetik : 2005 թ.հիմնադրելուց ի վեր, նա Կանխարգելման եւ Դիետոլոգիայի գերմանական կենտրոնի նախագահն է:

Սվեն-Դեյվիդ Մյուլլերը սովորել է կիրառական սննդի բժշկություն Կրեմսի Դանուբի համալսարանում և ստացել Կիրառական սննդի բժշկության մագիստրոսի կոչում: Նա վկայագրված դիետոլոգ է և հանդիսանում Գերմանիայի դիետոլոգների ընկերության խորհրդատու է շաքարախտի գծով:

 

 

 

Ի ճանաչում նրա քաղաքական և մասնագիտական նվաճումների՝Գյումրու «Պրոգրես» համալսարանը պարգևատրեց Մարկուս Ռուֆին որպես իրավաբան մագիստրոս- փաստաբանի, պատվավոր դոկտորի կոչումով (Dr. iur. H. C.):

Համալսարանը հարգանքի տուրք մատուցեց Մարկուս Ռուֆի երկար տարիների քաղաքական, պետական և աշխատանքային օրենսդրությանն ուղղված ջանքերին, որը նա կատարելէ Շվեյցարիայի խորհրդարանում (որպես ժողովրդական նախաձեռնության գլխավոր նախաձեռնող), որի շնորհիվ օգոստոսի 1-ը դարձավ Շվեյցարիայի Համադաշնությունում ազգային վճարովի արձակուրդի օր, ինչպես նաև որպես փաստաբանի և քաղաքական գործիչի նրա դրսևորած ընդհանուր աշխատանքին:

Մարկուս Ռուֆը `ծնվել է 1959 թ.-ի օգոստոսի 6-ին Լանգենթհալում (Շվեյցարիա): 1994 թ.-ին ավարտել է իր իրավաբանական ուսումը Բեռնի համալսարանում (Շվեյցարիա), ստացել արտոնագրված (մագիստրոսի կոչում, իսկ 1997 թ. ընդունվել փատաբանական ԲԱՐ ասոցիացիա: Դրանից հետո նա աշխատել է որպես պրակտիկ փաստաբան Բեռնում գտնվող իր սեփական փաստաբանական գրասենյակում մինչև 2020 թվականի ավարտը: Իր աշխատանքի շրջանակներում նա ունեցել է բազմաթիվ մանդատներ՝որպես քրեական գործերով իրավապաշտպան փաստաբան ռազմական դատական գործընթացներում: Շվեյցարիայի բանակում ծառայության ընթացքում նա պաշպանական զորքերի կապի սպա էր, այնուհետև գործավար և ռազմական արդարադատության համակարգում քննող մագիստրանտ (վերջինում՝կապիտանի կոչումով):

Որպես Շվեյցարիայի Խորհրդարանի Ազգային խորհրդի մեծ պալատի տասնվեց տարվա անդամ և ավելի քան ութ տարվա Բեռնի Կանտոնի Մեծ խորհրդի (խորհրդարանի) անդամ՝Մարկուս Ռուֆը աշխատել է մի քանի հանձնաժողովներում ՝նա բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել տարբեր թեմաների շուրջ և հանդիսացել է լիագումար նիստերի շատ ակտիվ բանախոս :

 

 

 

 Պատրիկ Հելդը ծնվել է 08.04. 1986 թ-ին Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիա: Գերմանիայում մասնագիտական կրթություն ստանալուց հետո նա զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ: Սպառողների պաշտպանության ոլորտում իր առաջին ընկերությունը հիմնելուց հետո, 2019թ.նա համաձարկություն դրսևորեց գործընկերոջ հետ հիմնելով բիզնես խորհրդատվության և կրթության ոլորտի ևս մեկ այլ ընկերություն:

Պարոն Հելդին, ի լրումն տեսական և ակադեմիական գործունեության կապված պատմական, քաղաքական և տնտեսական, ինչպես նաև առաջին հերթին իրավական և արդի սոցիալական կարևոր խնդիրների հետ, մշտապես մտահոգել է դրանց լուծումն ու գործնական դասակարգումը ։

Նրա աշխատանքի կիզակետը եղել և մնում է տնտեսության մեջ էթիկայի և բարոյականության, ուղղորդված գործառութը, ինչպես նաև սպասվելիք հակասությունների լուծումն` ի շահ մարդկանց: Նրա կողմից համահիմնադրված «Սպառողների կրթության ՀԿ» ասոցիացիան նպատակուղղված է կրթության խթանմանը և սպառողների պահանջների բավարարմանը ամբողջ աշխարհում: Ասոցիացիան կոչված է խթանելու հարատև կրթության ձևաչափի ներդրմանը, որը կնպաստի և աշխատողների և ձեռնարկատերերի վերաորակավորմանը՝ ապահովելով բնակչության խոցելի խավերին կրթության հասանելությունը, իսկ երիտասարդությանը՝ միջազգային ասպարեզում կրթվելու և առաջխաղացման հնարավորության կտրամադրի:

Ասոցիացիայի առաքելությունն է նպաստել հասարակության կայուն առաջընթացին կրթություն և նոր գիտելիքներ ստանալու հնարավորությամբ: Այս նպատակի համար Ասոցիացիայի խնդիր դրել է հարատև կրթության միջոցով Եվրոպայում կրճատել տարբերությունը կրթված վերնախավի և թերուս մարդկանց միջև՝ ի շահ գիտելիքահենք տնտեսական տարածքի տեսլականի ձևավորման և ի շահ ողջ հասարակության:

Այս համատեքստում պարոն Հելդը օգնել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ Հարավային Կորեայից մինչև Կանադա և Հայաստան, կրթության շնորհիվ հասնելու առավել բարօրության: Նա կարողացել է իր այս փիլիսոփայությունը հանրայնացնել հիմնականում Եվրոպայի արևելյան երկրներում, ինչպիսիք են Ռումինիան և Լեհաստանը, ինչպես նաև նրա սահմաններից դուրս: Նաև որպես լրագրող պարոն Հելդը պայքարել է կոնֆլիկտների հանգուցալուծման համար և հարատև կրթության տրամադրման շնորհիվ օգնել սպառողներին և ասոցիացիայի անդամներին ձեռք բերել արդիական և պրակտիկ գիտելիքներ: Գիտության և կրթության բնագավառում հավատարմության, ինչպես նաև երիտասարդների հանդեպ նվիրվածության ու հոգածության համար, պարոն Պատրիկ Հելդին շնորհվել է “Պրոգրես“ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (Doctor honoris causa):

 

 

 

 Պարոն Գեորգ Լինտները, ծնվելէ 1997թ. հունվարի 8-ին Վելսում (Ավստրիա): Ստոմատոլոգիա գծով Վյուրցբուրգում (Գերմանիա) կրթություն և բաձրագույնի դիպլոմ ստանալուց հետո նա իր մասնագիտականկարիերան սկսեց Լինց քաղաքի Կեպլեր համալսարանական կլինիկայում՝ բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում, այնուհետև տեղափոխվեց Վելսի Գրիշկիրխենի հիվանդանոց: Այստեղ նա իր աշխատանքը շարունակեց որպես Գրիշկիրխենում ստոմատոլոգիայի ռեզիդենտ բժիշկ:

Որպես ատամնաբույժ, որը մասնագիտացած է բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժության մեջ, նա հիմնականում խորացավ բերանի խոռոչի վիրաբուժության, երեխաների և ընդհանուր անզգայացման տակ գտնվող հաշմանդամների կոնսերվատիվ խնամքի և պրոթեզավորման մեջ:

Թե՛նրագիտության հանդեպ մեծ նվիրվածությունը, թե՛մարդկանց հանդեպ նրա խորը հումանիստական հայացքները, որոնք դրսևորվեցին աշխարհի՝ այդ թվում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայիա մենաաղքատ երեխաներին աջակցող կրթաթոշակներով , նպաստեցին երեխաների ատամների համարժեք խնամքի խթանմանը, ինչպես նաև այդ պրոցեսի մշտական ընդլայնմանը:

Հաշվի առնելով նրա բժշկական նշանակալի նվաճումները, ինչպես նաև մարդասիրական բազմապիսի և նշանակալի գործունեությունը՝ Գյումրու << Պրոգրես>> համալսարանը պարոն Գեորգ Լինթների նշնորհել է ստոմատոլոգիայի գծով պատվավոր դոկտորի կոչում «doctor honoris causa medicinae dentariae»:

Պարոն Գեորգ Լինտները, ծնվելէ 1997թ. հունվարի 8-ին Վելսում (Ավստրիա): Ստոմատոլոգիա գծով Վյուրցբուրգում (Գերմանիա) կրթություն և բաձրագույնի դիպլոմ ստանալուց հետո նա իր

մասնագիտականկարիերան սկսեց Լինց քաղաքի Կեպլեր համալսարանական կլինիկայում՝ բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում, այնուհետև տեղափոխվեց Վելսի Գրիշկիրխենի հիվանդանոց: Այստեղ նա իր աշխատանքը շարունակեց որպես Գրիշկիրխենում ստոմատոլոգիայի ռեզիդենտ բժիշկ:

Որպես ատամնաբույժ, որը մասնագիտացած է բերանի խոռոչի և դիմածնոտային վիրաբուժության մեջ, նա հիմնականում խորացավ բերանի խոռոչի վիրաբուժության, երեխաների և ընդհանուր անզգայացման տակ գտնվող հաշմանդամների կոնսերվատիվ խնամքի և պրոթեզավորման մեջ:

Թե՛նրագիտության հանդեպ մեծ նվիրվածությունը, թե՛մարդկանց հանդեպ նրա խորը հումանիստական հայացքները, որոնք դրսևորվեցին աշխարհի՝ այդ թվում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայիա մենաաղքատ երեխաներին աջակցող կրթաթոշակներով , նպաստեցին երեխաների ատամների համարժեք խնամքի խթանմանը, ինչպես նաև այդ պրոցեսի մշտական ընդլայնմանը:

Հաշվի առնելով նրա բժշկական նշանակալի նվաճումները, ինչպես նաև մարդասիրական բազմապիսի և նշանակալի գործունեությունը՝ Գյումրու &lt;&lt; Պրոգրես&gt;&gt; համալսարանը պարոն Գեորգ Լինթների նշնորհել է ստոմատոլոգիայի գծով պատվավոր դոկտորի կոչում «doctor honoris causa medicinae dentariae»:

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական համագործակցություն կրթական ոլորտում Մանրամասն


ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Հ.Հ, ք.Գյումրի 3101 փ.Տիգրան Մեծ 1
Հեռ. (0312)55180, 57735
Հեռ. և ֆաքս (0312)58603
Էլ.փոստ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Հեղինակային իրավունքները պատկանում են՝ © 2012 Պրոգրես Համալսարան. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Designed by G-hoster.com.