Պրոգրես Համալսարան

Ընդունելություն 2022-2023

Ընդունելություն 2022-2023

Գյումրու <<Պրոգրես>> Համալսարանի 2022-2023 թթ ուս.տարվա Ընդունելություն

Գյումրիի <<Պրոգրես>> համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին: Այն Հայաստանի Հանրապետության առաջին մասնավոր բուհերից է, իսկ Շիրակի մարզում՝ առաջինը:

 

Համալսարանը պետականորեն լիցենզավորված և հավատարմագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ լիցենզիա  № 005, 26.08.2014, պետական  հավատարմագիր № 006, և№ 200, 13.04.2007թ№ 104-108, և№ 192-200:

Հավատարմագրված են բակալավրի 9-ը, մագիստրոսի 4, բժշկական քոլեջի 4 մասնագիտություններ:

Բոլոր շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ:

Համալսարանում ուսուցումը կազմակերպվում է հետևյալ կրթական ծրագրերով.

Բակալավրիատ

 

  1. Իրավագիտություն- առկա և հեռակա
  2. Ֆինանսներ- առկա և հեռակա
  3. ՀայոցլեզուևԳրականությւուն -  առկա և հեռակա
  4. ՕտարլեզուևԳրականություն -  առկա և հեռակա
  5. Տարրական մանկավաժություն և մեթոդիկա – առկա և հեռակա
  6. Հոգեբանություն -  առկա
  7. Լրագրություն- առկա
  8. Կենսաքիմիա- առկա
  9. Դիզայն- առկա

«Պրոգրես» համալսարանը լիցենզավորված գործունեության թույլտվությամբ առկա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի (անընդհատ և ինտեգրված) կրթական ծրագրերով՝ բժշկական հետևյալ մասնագիտություններով

  1. Բուժական գործ – 6 տարի ուսուցման տևողությամբ  բժշկի որակավորմամբ
  2. Ստոմատոլոգիա-5 տարի ուսուցման տևողությամբ –բժիշկ – ստոմատոլոգի որակավորմամբ

Համալսարան կարող են դիմել նաև օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդները, որոնց փաստաթղթերը ընդունվում են ս/թ հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ:

 

Բակալավրիատում ուսման ձևը` առկա(4տարի), հեռակա(5տարի), առկա-հեռակա(4-5տարի), որի ընդունելությունը կատարվում է ավարտական ատեստատի հիմքով` հարցազրույցի միջոցով, հեռակա ուսուցմամբ սովորողները 1-ին և 2-րդ կուրսը ավարտելուց հետո կարող են տեղափոխվել առկա ուուցման և 5 տարվա փոխարեն բուհը ավարտեն 4 տարում և ընդհանուր հաշվով ավելի պակաս ուսման վարձ վճարել, որը շատ ձեռնատու է հեռակա բաժինները նդունվող դիմորդների համար: Հեռակա ուսման համար փաստաթղթերը ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ Ս/Թ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ը:

Համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի ԱՌԿԱ ուսուցման ՙՊրոգրես՚ համալսարանի բոլոր մասնագիտությունների համար ընդունելությունը կատարվում է ՙԳնահատման և Թեստավորման Կենտրոն՚ /ԳԹԿ/ կողմից կազմակերպվող միասնական և կենտրոնացված քննություններիմիջոցով, բացառությամբ ՙԴիզայն՚ մասնագիտության, որի ընդունելությունը կատարվում է ներբուհական կարգով: 



Դիմորդները միասնական, կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար  առաջին փուլով ԳԹԿ-ի կայքում https://dimord.am/ առցանց հայտագրում են դիմում-հայտը  ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը , 2-րդ փուլը հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը:

2022-2023 ուստարվա ընդունելություն՝ հեռակա ուսուցմամբ հետևյալ մասնագիտություններով և կրթական ծրագրերով

Բակալավրիատ – հեռակա 

Իրավագիտություն

Ֆինանսներ

Անգլերեն լեզու  և գրականություն

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

Հայոց լեզու և գրականություն

Դիմորդների դիմում հայտը և փաստաթղթերը բուհում կամ առցանց եղանակով ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18 00   քննությունները անց են կացվում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը:

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթ. ծրագրով ընդունելությունը իրականացվում է 2022թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը, դիմորդների փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարությունում փորձաքննություն անցկացնելուց հետո:



ՄԱԳԻՍՏՐԱՏՈւՐԱ -առկա

  1. Իրավագիտություն
  2. Ֆինանսներ
  3. Հոգեբանություն
  4. Կենսաքիմիա

Ընդունելությունը կատարվում է մրցույթային հիմունքներով դիպլոմի հավելվածում նշված ՄՈԳ-ի հիման վրա և ընդունող հանձնաժողովի երաշխավորմամբ: 

Հետևյալ կրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ:

  1. Իրավագիտություն
  2. Ֆինանսներ
  3. Հոգեբանություն
  4. Կենսաքիմիա

Փաստաթղթերը ընդունվում են 2022թ. հուլիսի 25-ից  մինչև օգոստոսի 20-ը:

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար 2022թ. հունիսի 15-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ, ԿԳՄՍ նախարարությունում փորձաքննություն անցնելուց հետո:

 

Մագիստրատուրայում կարող են սովորել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձիք:

- ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԸ բարձր առաջադիմությամբ սովորած շրջանավատները ընդունվում են մագիստրատուրա առանց ընդունելության քննությունների և ուսմանվարձի զեղչով:

2-րդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար դիմորդները կարող են ընդունվել 2-րդ կամ 3-րդ կուրս` հարցազրույցով:

-ՈՒսմանվարձի 50% զեղչ է սահմանված ուսման առաջավորների և սոցիալական որոշ խմբերի` Երկկողմանի ծնողազուկ, զոհված ազատամարտիկների, ապրիլյան պատերազմին մասնակցած և զոհված զինվորների ընտանիքի երեխաների համար:

- Միևնույն ընտանիքից երկու և ավելի ուսանողների, բանակից զորացրվածների, միակողմանի ծնողազուրկների համար 1-ին կուրսում սահմանվածէ 20% զեղչ:

- Բոլոր մասնագիտությունների գծով ընդունելության տեղերի մինչև 10%-ը հատկացվում է անվճար ուսուցմանը: Սկսած երկրորդ կուրսից `ուսմանառաջադիմության հիմքի վրա իրականացվում է տեղափոխություն վճարովի և անվճար տեղերի միջև:

ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ-առկա

  1. Քույրական գործ
  2. Մանկաբարձական գործ
  3. Դեղագործություն
  4. Ատամնատեխնիկական գործ

Համաձայն ԿԳՄՍ-նախարարության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգի 2022-2023թթ. ուստարվա ընդունելությունը կանցկացվի մրցութային կարգով, իսկ դիմորդները հանձնելու են 1 բանավոր քննություն «կենսաբանություն» առարկայից

  • Հիմնական կրթության հիմքով (9-րդ դասարանի վկայականով)
  • Միջնակարգ կրթության հիմքով

Դիմում-հայտերը այս տարի ընդունվում են էլեկտրոնային եղանակով (առցանց https://dimord.emis.am/ վեբ կայք), որտեղ լրացնում են դիմում-հայտը և ներբեռնում հետևյալ տվյալները՝

  • Անձնական տվյալները (Անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս. տարեթիվ, էլ. հասցե, հեռախոսահամար և հանրային ծառայության համարանիշը)
  • Կրթության մասին փաստաթղթի պատճենը (դիպլոմի դեպքում նաև ներդիրի պատճեն):
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ ծննդյան վկայական)
  • Կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից նաև զինհաշվառման փաստաթղթերը)
  • Լուսանկար
  • Դիմում-հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին՝ (11500062943229) փոխանցած գումարի անդորրագրի պատճենը

Դիմում-հայտերը ընդունվում են առցանց https://dimord.emis.am/ վեբ կայքի միջոցով ս/թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 3-ը:    

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը առկա ուսուցմամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով իրականացվում է 2022թ. Հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը, ԿԳՄՍ նախարարությունում փորձաքննություն անցնելուց հետո:                         

 

Քոլեջում կարող են սովորել հիմնական ընդհանուրկրթությամբ 9-րդ դասարանի բազայով անձիք 3-4 տարի տեվողությամբ և միջնակարգ (Լրիվ) ընդհանուր` 2-3 տարի տեվողությամբ:

Քոլեջի բոլոր շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական կրթության պետական դիպլոմ կրտսեր մասնագետի որակավորման աստիճանով և ունեն պետական համանուն քոլեջներին հավասար իրավունք: Քոլեջի բոլոր մասնագիտությունների ուսանողները իրենց ուսումնական և արտադրական պրակտիկան անցկացնում են, որպես հիմնական բազա հանդիսացող Գյումրու «Բժշկական» կենտրոնում, նաև քաղաքի մյուս առաջատար բժշկական հաստատություններում, որը հնարավորություն է տալիս ուսանողներին սովորելու հետ զուգահեռ աշխատելու:

Քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները առանց ընդունելության քննությունների կարող են ընդունվել պետական հավատարմագրված և լիցենզավորված բուհերի համապատասխան մասնագիտությունների 2-րդ և 3-րդ կուրս:

Քոլեջի բոլոր մասնագիտությունների համար նույնպես կիրառված են բազմապիսի զեղչեր:

 

ԲԱԶԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Համալսարանի հենակետային դպրոց-վարժարանը իրականացնում է հանրակրթական ուսուցում հետևյալ ծրագրերով:

  1. Տարրական ընդհանուր կրթություն 1-4 դասարաններ
  2. Հիմնական ընդհանուր 1-9-րդ դասարաններ:
  3. Ավագ (ընդհանուր հոսք) 10-12-րդ դասարաններ
  4. Միջնակարգ(Լրիվ) ընդհանուր 1-12-րդ դասարաններ

 

-Ուսուցումը տարվում է ռուսերենի, անգլերենի մաթեմատիկայի և համակարգչային օպերատորի խորացված թեքումով:

-1-ին դասարանցիներին տրվում է անվճար դասագրքեր: Ուսումնական պարապմունքներից հետո դպրոցում կատարվում է աշակերտների դասապատրաստում: Դասարաններում աշակերտների թիվը սահմանվում է 12-ից ոչավելի: Ցանկության դեպքում աշաակերտները ստանում են նաև երաժշտական կրթություն: Դպրոցում գործում են առարկայական տարբեր խմբակներ: Տարբեր առարկայական օլիմպիադաներից դպրոցն ունի մեծ հաղթանակներ:Այդ են վկայում մարզային, հանրապետական և միջազգային փուլերում ձեռքբերած մեդալներն ու դիպլոմները:

Դասարան

 

Ուսմանվճար/դրամ/

I-IV

տարրական ընդհանուր

120 հզ

V-IX

հիմնական ընդհանուր

120 հզ

I -XII

միջնակարգ/լրիվ ընդհանուր/

120 հզ

ԸՆԴՈւՆԵԼՈւԹԱՆ ՔՆՆՈւԹՅՈւՆ 

 Համալսարան`Բակալավրիատ

 

Մասնագիտություն

Ընդունելության քննություններ Մրցույթային

Ոչ մրցույթային

Ոսման Վարձ

(Հազար դրամ)

Առկա /հեռակա

Իրավագիտություն

ՀԼԳ (գ)

ՀԺՊ (գ)

Օտ.Լ (գ)

 

195-220/175-200հզ

Ֆինանսներ

Մաթ (գ)

Հլգ (գ)

Օտ.Լ (գ)

 

195-220/175-200հզ

Օտար Լեզու

Օտ.Լ(գ)

Օտ.Լ (գ)

ՀԼԳ (գ)

 

195-220/175-200հզ

Հայոց Լեզու և գրականություն

Հլգ (գ)

Հլգ (գ)

 

Հժպ(գ)*

195-220 / 175-200հզ

Մանկավարժություն և Մեթոդիկա

Հլգ (գ)

Մաթ**. (Գ)

 

 

195-220 / 175-200հզ

Դիզայն***

Կոմպոզից

Գծանկար

Գունանկար

Հլգ (գ)*

195-220հզ

Կենսաքիմիա

Կենս. (գ)

Ք.** Կամ Ֆ, (գ)**

 

Հլգ (գ)*

195-220հզ.

Լրագրություն

Ստեղծ.Մրցույթ

ՀԼԳ (գ)

ԲՀՄ (բ)

 

195-220հզ.

Հոգեբանություն

Կենսաբ (գ)**

ՀԼԳ (գ)

Օտ.Լ (գ)

 

195-220հզ.

Բուժական գործ

Կենսաբ (գ)

Քիմիա կամ ֆիզիկա

 

Հլգ (գ)*

800 հզ.

Ստոմատոլոգիա

Կենսաբ (գ)

Քիմիա կամ ֆիզիկա

 

Հլգ (գ)*

500 հզ.

 

 

 

Մագիստրատուրա

 

 

Մասնագիտություն

Ուսման Վարձ(Դրամ)

1

Իրավագիտություն

195-250 հզ.

2

Տնտեսագիտություն

195-250 հզ.

3

Հոգեբանություն

195-250 հզ.

4

Կենսաքիմիա

195-250 հզ.

 

 

 

 

 

 

 

 

Բժշկական քոլեջ

 

 

Մասնագիտություն

Ընդունելության Քննություններ

Ուսման Տևողություն

Ոսման Վարձ (Դրամ)

1

Քույրական Գործ

կենսաբանություն առարկայի բանավոր քննությանարդյունքների և ատեստատի գնահատականների հիման վրա:

3-4

125հզ.

2

Մանկաբարձական գործ

3-4

125հզ.

3

Ատամնատեխնիկական գործ

2-3

150հզ.

4

Դեղագործություն

2-3

150հզ.

 

 

 

Հ.Հ, ք.Գյումրի 3101 փ.Տիգրան Մեծ 1

Հեռ. (0312)55180, 57735

Հեռ. և ֆաքս (0312)58603

Էլ.փոստ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական համագործակցություն կրթական ոլորտում Մանրամասն


ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Հ.Հ, ք.Գյումրի 3101 փ.Տիգրան Մեծ 1
Հեռ. (0312)55180, 57735
Հեռ. և ֆաքս (0312)58603
Էլ.փոստ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Հեղինակային իրավունքները պատկանում են՝ © 2012 Պրոգրես Համալսարան. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Designed by G-hoster.com.