Պրոգրես Համալսարան

Գյումրու <<Պրոգրես>> Համալսարանի 2017-2018թթ ուս. տարվա Ընդունելություն

 

Գյումրիի ՙՊրոգրես՚ համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին: Այն Հայաստանի Հանրապետության առաջին մասնավոր բուհերից է, իսկ Շիրակի մարզումª առաջինը:

 

Համալսարանը պետականորեն լիցենզավորված և հավատարմագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմիցª լիցենզիա  № 005, 26.08.2014, պետական  հավատարմագիր № 006, և № 200, 13.04.2007թ  № 104-108, և № 192-200:

Հավատարմագրված են բակալավրի 9-ը, մագիստրոսի 4, բժշկական քոլեջի 4 մասնագիտություններ:

Բոլոր շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ:

Համալսարանում ուսուցումը կազմակերպվում է հետևյալ կրթական ծրագրերով.

1. Բակալավրատ

1. Իրավագիտություն- առկա և հեռակա

2. Ֆինանսներ- առկա և հեռակա

3. Հայոց լեզու և Գրականությւոն – առկա և հեռակա

4. Օտար լեզու և Գրականություն - առկա և հեռակա

5. Տարրական մանկավաժություն և մեթոդիկա–առկա և հեռակա

6. Հոգեբանություն – առկա 

7. Լրագրություն- առկա 

8. Կենսաքիմիա- առկա 

9. Դիզայն- առկա 

Բակալավրիատում ուսման ձևը` առկա (4տարի), հեռակա(5տարի), առկա-հեռակա(4-5տարի), որի ընդունելությունը կատարվում է ավարտական ատեստատի հիմքով` հարցազրույցի միջոցով, հեռակա ուսուցմամբ սովորողները 1-ին և 2-րդ կուրսը ավարտելուց հետո կարող են տեղափոխվել առկա ուուցման և 5 տարվա փոխարեն բուհը ավարտեն 4 տարում և ընդհանուր հաշվով ավելի պակաս ուսման վարձ վճարել, որը շատ ձեռնատու է հեռակա բաժիններ ընդունվող դիմորդների համար: Հեռակա ուսման համար փաստաթղթերը ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉև Ս/Թ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ը:

ԱՌԿԱ ուսուցման ընդունելությունը կազմակերպվում է միասնական և կենտրոնացված քննությունների միջոցով, իսկ միասնական ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել համալսարանի բոլոր մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին լրացնելով նոր դիմում հայտ, ըստ սահմանված կարգի և ժամանակացույցի:

Օտարերկրյա քաղաքացիների և նույն տարվա զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերը ընդունվում են  ԱՌԿԱ – Հուլիսի 7- Հոկտեմբերի 3-ը, իսկ ՀԵՌԱԿԱ ուսման համար մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ:

2. Մագիստրատուրա

1.Իրավագիտություն

2.Ֆինանսներ

3.Հոգեբանություն

4.Կենսաքիմիա

Մագիստրատուրայում կարող են սովորել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձիք:

- ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԸ բարձր առաջադիմությամբ սովորած շրջանավատները ընդունվում են մագիստրատուրա առանց ընդունելության քննությունների և ուսման վարձի զեղչով:

- 2-րդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար դիմորդները կարող են ընդունվել 2-րդ կամ 3-րդ կուրս` հարցազրույցով:

-ՈՒսման վարձի 50% զեղչ է սահմանված ուսման առաջավորների և սոցիալական որոշ խմբերի` Երկկողմանի ծնողազուկ, զոհված ազատամարտիկների, ապրիլյան պատերազմին մասնակցած և զոհված զինվորների ընտանիքի երեխաների համար:

- Միևնույն ընտանիքից երկու և ավելի ուսանողների, բանակից զորացրվածների, միակողմանի ծնողազուրկների համար 1-ին կուրսում սահմանված է 20% զեղչ:

- Բոլոր մասնագիտությթոնների գծով ընդունելության տեղերի մինչև 10%-ը հատկացվում է անվճար ուսուցմանը: Սկսած երկրորդ կուրսից `ուսման առաջադիմության հիմքի վրա իրականացվում է տեղափոխություն վճարովի և անվճար տեղերի միջև:

3. Բժշկական քոլեջ

1. Քույրական գործ

2. Մանկաբարձական գործ

3. Դեղագործություն

4. Ատամնատեխնիկական գործ

Քոլեջում ընդունելությունն իրականացվում է «կենսաբանություն» առարկայի բանավոր քննության արդյունքների և ատեստատի գնահատականների հիման վրա:

Քոլեջում կարող են սովորել հիմնական ընդհանուր կրթությամբ 9-րդ դասարանի բազայով անձիք 3-4 տարի տեվողությամբ և միջնակարգ (Լրիվ) ընդհանուր` 2-3 տարի տեվողությամբ:

Քոլեջի բոլոր շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական կրթության պետական դիպլոմ կրտսեր մասնագետի որակավորման աստիճանով և ունեն պետական համանուն քոլեջներին հավասար իրավունք:Քոլեջի բոլոր մասնագիտությունների ուսանողները իրենց ուսումնական և արտադրական պրակտիկան անցկացնում են, որպես հիմնական բազա հանդիսացող Գյումրու «Բժշկական» կենտրոնում, նաև քաղաքի մյուս առաջատար բժշկական հաստատություններում, որը հնարավորություն է տալիս ուսանողներին սովորելու հետ զուգահեռ աշխատելու:

Քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները առանց ընդունելության քննությունների կարող են ընդունվել պետական հավատարմագրված և լիցենզավորված բուհերի համապատասխան մասնագիտությունների 2-րդ և 3-րդ կուրս:

Քոլեջի բոլոր մասնագիտությունների համար նույնպես կիրառված են բազմապիսի զեղչեր: Փաստաթղթերը ընդունվում են մինչև ս/թ Օգոստոսի 23-ը:

4. Բազային դպրոց

Համալսարանի հենակետային դպրոց-վարժարանը իրականացնում է հանրակրթական ուսուցում հետևյալ ծրագրերով:

1.Տարրական ընդհանուր կրթություն 1-4 դասարաններ

2.Հիմնական Ընդհանուր 1-9-րդ դասարաններ:

3.Ավագ(Ընդհանուր հոսք) 10-12-րդ դասարաններ

4.Միջնակարգ(Լրիվ)Ընդհանուր 1-12-րդ դասարաններ

 

-Ուսուցումը տարվում է ռուսերենի, անգլերենի մաթեմատիկայի և համակարգչային օպերատորի խորացված թեքումով:

-1-ին դասարանցիներին տրվում է անվճար դասագրքեր: Ուսումնական պարապմունքներից հետո դպրոցում կատարվում է աշակերտների դասապատրաստում: Դասարաններում աշակերտների թիվը սահմանվում է 12-ից ոչ ավելի: Ցանկության դեպքում աշաակերտները ստանում են նաև երաժշտական կրթություն: Դպրոցում գործում են առարկայական տարբեր խմբակներ:Տարբեր առարկայական օլիմպիադաներից դպրոցն ունի մեծ հաղթանակներ:Այդ են վկայում մարզային, հանրապետական և միջազգային փուլերում ձեռք բերած մեդալներն ու դիպլոմները:

 

Դասարան

 

Ուսման վճար/դրամ/

I-IV

տարրական ընդհանուր

100-120 հզ

V-IX

հիմնական ընդհանուր

100-120 հզ

I -XII

միջնակարգ/լրիվ ընդհանուր/

100-120 հզ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համալսարան` Բակալավրիատ

Մասնագիտություն

Ընդունելության քննություններ

Մրցութային

Ոչ մրցութա-յին

Ուսման վարձ

(հազար դրամ)

առկա/հեռակա

Իրավագիտություն

Հլգ (գ)

Հժպ (գ)

Օտ.լ (գ)

 

195-220 / 175-200հզ

Ֆինանսներ

Մաթ. (գ)

Հլգ (գ)

Օտ.լ (գ)

 

195-220 / 175-200հզ

Օտար լեզու

Օտ.լ (բ)

Օտ.լ (գ)

Հլգ (գ)

 

195-220 / 175-200հզ

Հայոց լեզու և գրականություն

Հլգ (բ)

Հլգ (գ)

 

Հժպ(գ)*

195-220 / 175-200հզ

Մանկավարժություն և մեթոդիկա

Հլգ (գ)

Մաթ**. (գ)

   

195-220 / 175-200հզ

Դիզայն***

Կոմպոզից

Գծանկար

Գունանկար

Հլգ (գ)*

195-220հզ

Կենսաքիմիա

Կենս. (գ)

Ք.** կամ Ֆ. (գ)**

 

Հլգ (գ)*

195-220հզ.

Լրագրություն

Ստեղծմրցույթ

Հլգ (գ)

ԲՀՄ (բ)

 

195-220հզ.

Հոգեբանություն

Կենս. (գ)**

Հլգ (գ)

Օտ.լ (գ)

 

195-220հզ.

 

Մագիստրատուրա`

 

 

Մասնագիտություն

Ուսման վարձ (դրամ)

1

Իրավագիտություն

195-250 հզ.

2

Տնտեսագիտություն

195-250 հզ.

3

Հոգեբանություն

195-250 հզ.

4

Կենսաքիմիա

195-250 հզ.

Բժշկական քոլեջ`

 

 

Մասնագիտություն

Ընդունելության քննություններ

Ուսման տևողությունը /տարի/

Ուսման վարձ (դրամ)

1

Քույրական գործ

կենսաբանություն առարկայի բանավոր քննության արդյունքներիև ատեստատիգնահատականների հիման վրա:

3-4

100-125հզ.

2

Մանկաբարձական գործ

 

3-4

100-125հզ.

3

Ատամնատեխնիկական գործ

 

2-3

125-150հզ.

4

Դեղագործություն

 

2-3

125-150հզ.

Մանրամասների համար դիմել <<Պրոգրես>> Համալսարան

ՀՀ Ք. Գյումրի 3101 Տիգրան Մեծի 1

Հեռախոս(+374312) 5-51-80, 5-77-35, 5-10-05

Վեբ կայք  http://progress-hamalsaran.am

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական համագործակցություն կրթական ոլորտում Մանրամասն


ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Հ.Հ, ք.Գյումրի 3101 փ.Տիգրան Մեծ 1
Հեռ. (0312)55180, 57735
Հեռ. և ֆաքս (0312)58603
Էլ.փոստ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Հեղինակային իրավունքները պատկանում են՝ © 2012 Պրոգրես Համալսարան. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Designed by G-hoster.com.