Գյումրու <<Պրոգրես>> Համալսարանի 2021-2022 թթ ուս.տարվա Ընդունելություն
Գյումրիի <<Պրոգրես>> համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին: Այն Հայաստանի Հանրապետության առաջին մասնավոր բուհերից է, իսկ Շիրակի մարզում՝ առաջինը:
Համալսարանը պետականորեն լիցենզավորված և հավատարմագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ լիցենզիա № 005, 26.08.2014, պետական հավատարմագիր № 006, և№ 200, 13.04.2007թ№ 104-108, և№ 192-200:
Հավատարմագրված են բակալավրի 9-ը, մագիստրոսի 4, բժշկական քոլեջի 4 մասնագիտություններ:
Բոլոր շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ:
Համալսարանում ուսուցումը կազմակերպվում է հետևյալ կրթական ծրագրերով.
Բակալավրիատ
Բակալավրիատում ուսման ձևը` առկա(4տարի), հեռակա(5տարի), առկա-հեռակա(4-5տարի), որի ընդունելությունը կատարվում է ավարտական ատեստատի հիմքով` հարցազրույցի միջոցով, հեռակա ուսուցմամբ սովորողները 1-ին և 2-րդ կուրսը ավարտելուց հետո կարող են տեղափոխվել առկա ուուցման և 5 տարվա փոխարեն բուհը ավարտեն 4 տարում և ընդհանուր հաշվով ավելի պակաս ուսման վարձ վճարել, որը շատ ձեռնատու է հեռակա բաժինները նդունվող դիմորդների համար: Հեռակա ուսման համար փաստաթղթերը ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ Ս/Թ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ը:
Համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի ԱՌԿԱ ուսուցման ՙՊրոգրես՚ համալսարանի բոլոր մասնագիտությունների համար ընդունելությունը կատարվում է ՙԳնահատման և Թեստավորման Կենտրոն՚ /ԳԹԿ/ կողմից կազմակերպվող միասնական և կենտրոնացված քննություններիմիջոցով, բացառությամբ ՙԴիզայն՚ մասնագիտության, որի ընդունելությունը կատարվում է ներբուհական կարգով, դիմում-հայտերը հանձնում են համալսարանի ընդունող հանձնաժողովին մինչև ս/թ հունիսի 1-ը ներառյալ:
Միասնական և կենտրոնացված ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդները առաջին հայտով դիմումները ներկայացնում են համալսարան մինչև ս/թ հունիսի 15-ը:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈւՐԱ -առկա
Ընդունելությունը կատարվում է մրցույթային հիմունքներով դիպլոմի հավելվածում նշված ՄՈԳ-ի հիման վրա և ընդունող հանձնաժողովի երաշխավորմամբ:
Փաստաթղթերը նդունվումեն ս/թ հունիսի 16-ից մինչևհուլիսի 6-ը:
Մագիստրատուրայում կարող են սովորել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձիք:
- ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԸ բարձր առաջադիմությամբ սովորած շրջանավատները ընդունվում են մագիստրատուրա առանց ընդունելության քննությունների և ուսմանվարձի զեղչով:
2-րդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար դիմորդները կարող են ընդունվել 2-րդ կամ 3-րդ կուրս` հարցազրույցով:
-ՈՒսմանվարձի 50% զեղչ է սահմանված ուսման առաջավորների և սոցիալական որոշ խմբերի` Երկկողմանի ծնողազուկ, զոհված ազատամարտիկների, ապրիլյան պատերազմին մասնակցած և զոհված զինվորների ընտանիքի երեխաների համար:
- Միևնույն ընտանիքից երկու և ավելի ուսանողների, բանակից զորացրվածների, միակողմանի ծնողազուրկների համար 1-ին կուրսում սահմանվածէ 20% զեղչ:
- Բոլոր մասնագիտությունների գծով ընդունելության տեղերի մինչև 10%-ը հատկացվում է անվճար ուսուցմանը: Սկսած երկրորդ կուրսից `ուսմանառաջադիմության հիմքի վրա իրականացվում է տեղափոխություն վճարովի և անվճար տեղերի միջև:
ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ-առկա
Քոլեջումը նդունելությունն իրականացվում է «կենսաբանություն» առարկայի բանավոր քննության արդյունքների և ատեստատի գնահատականների հիման վրա:
Քոլեջում կարող են սովորել հիմնական ընդհանուրկրթությամբ 9-րդ դասարանի բազայով անձիք 3-4 տարի տեվողությամբ և միջնակարգ (Լրիվ) ընդհանուր` 2-3 տարի տեվողությամբ:
Քոլեջի բոլոր շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական կրթության պետական դիպլոմ կրտսեր մասնագետի որակավորման աստիճանով և ունեն պետական համանուն քոլեջներին հավասար իրավունք: Քոլեջի բոլոր մասնագիտությունների ուսանողները իրենց ուսումնական և արտադրական պրակտիկան անցկացնում են, որպես հիմնական բազա հանդիսացող Գյումրու «Բժշկական» կենտրոնում, նաև քաղաքի մյուս առաջատար բժշկական հաստատություններում, որը հնարավորություն է տալիս ուսանողներին սովորելու հետ զուգահեռ աշխատելու:
Քոլեջի բարձր առաջադիմությամբ շրջանավարտները առանց ընդունելության քննությունների կարող են ընդունվել պետական հավատարմագրված և լիցենզավորված բուհերի համապատասխան մասնագիտությունների 2-րդ և 3-րդ կուրս:
Քոլեջի բոլոր մասնագիտությունների համար նույնպես կիրառված են բազմապիսի զեղչեր: Փաստաթղթերը ընդունվում են մինչև ս/թ Օգոստոսի15-ը:
ԱԶԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Համալսարանի հենակետային դպրոց-վարժարանը իրականացնում է հանրակրթական ուսուցում հետևյալ ծրագրերով:
-Ուսուցումը տարվում է ռուսերենի, անգլերենի մաթեմատիկայի և համակարգչային օպերատորի խորացված թեքումով:
-1-ին դասարանցիներին տրվում է անվճար դասագրքեր: Ուսումնական պարապմունքներից հետո դպրոցում կատարվում է աշակերտների դասապատրաստում: Դասարաններում աշակերտների թիվը սահմանվում է 12-ից ոչավելի: Ցանկության դեպքում աշաակերտները ստանում են նաև երաժշտական կրթություն: Դպրոցում գործում են առարկայական տարբեր խմբակներ: Տարբեր առարկայական օլիմպիադաներից դպրոցն ունի մեծ հաղթանակներ:Այդ են վկայում մարզային, հանրապետական և միջազգային փուլերում ձեռքբերած մեդալներն ու դիպլոմները:
Դասարան |
Ուսմանվճար/դրամ/ |
|
I-IV |
տարրական ընդհանուր |
100-120 հզ |
V-IX |
հիմնական ընդհանուր |
100-120 հզ |
I -XII |
միջնակարգ/լրիվ ընդհանուր/ |
100-120 հզ |
ԸՆԴՈւՆԵԼՈւԹԱՆ ՔՆՆՈւԹՅՈւՆ
Համալսարան`Բակալավրիատ
Մասնագիտություն |
Ընդունելության քննություններ Մրցույթային |
Ոչ մրցույթային |
Ոսման Վարձ (Հազար դրամ) Առկա /հեռակա |
||
Իրավագիտություն |
ՀԼԳ (գ) |
ՀԺՊ (գ) |
Օտ.Լ (գ) |
195-220/175-200հզ |
|
Ֆինանսներ |
Մաթ (գ) |
Հլգ (գ) |
Օտ.Լ (գ) |
195-220/175-200հզ |
|
Օտար Լեզու |
Օտ.Լ(գ) |
Օտ.Լ (գ) |
ՀԼԳ (գ) |
195-220/175-200հզ |
|
Հայոց Լեզու և գրականություն |
Հլգ (գ) |
Հլգ (գ) |
Հժպ(գ)* |
195-220 / 175-200հզ |
|
Մանկավարժություն և Մեթոդիկա |
Հլգ (գ) |
Մաթ**. (Գ) |
195-220 / 175-200հզ |
||
Դիզայն*** |
Կոմպոզից |
Գծանկար |
Գունանկար |
Հլգ (գ)* |
195-220հզ |
Կենսաքիմիա |
Կենս. (գ) |
Ք.** Կամ Ֆ, (գ)** |
Հլգ (գ)* |
195-220հզ. |
|
Լրագրություն |
Ստեղծ.Մրցույթ |
ՀԼԳ (գ) |
ԲՀՄ (բ) |
195-220հզ. |
|
Հոգեբանություն |
Կենսաբ (գ)** |
ՀԼԳ (գ) |
Օտ.Լ (գ) |
195-220հզ. |
Մագիստրատուրա
Մասնագիտություն |
Ուսման Վարձ(Դրամ) |
|
1 |
Իրավագիտություն |
195-250 հզ. |
2 |
Տնտեսագիտություն |
195-250 հզ. |
3 |
Հոգեբանություն |
195-250 հզ. |
4 |
Կենսաքիմիա |
195-250 հզ. |
Բժշկական քոլեջ
Մասնագիտություն |
Ընդունելության Քննություններ |
Ուսման Տևողություն |
Ոսման Վարձ (Դրամ) |
|
1 |
Քույրական Գործ |
կենսաբանություն առարկայի բանավոր քննությանարդյունքների և ատեստատի գնահատականների հիման վրա: |
3-4 |
100-125հզ. |
2 |
Մանկաբարձական գործ |
3-4 |
100-125հզ. |
|
3 |
Ատամնատեխնիկական գործ |
2-3 |
125-150հզ. |
|
4 |
Դեղագործություն |
2-3 |
125-150հզ. |
Հեղինակային իրավունքները պատկանում են՝ © 2012 Պրոգրես Համալսարան. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Designed by G-hoster.com.